Թուրքիան կարող է մտնել Իսրայել, ինչպես դա արեց Լիբիայում և Լեռնային Ղարաբաղում․ Էրդողան
Թուրքիան կարող է պաղեստինցիներին օգնելու համար մտնել Իսրայել, ինչպես դա արեց Լիբիայում և Լեռնային Ղարաբաղում, կիրակի հայտարարել է Թուրքիայի նախագահը։
Ռեջեփ Թայիփ Էրդողանը, սակայն, չի հստակեցրել, թե ինչ աջակցության մասին է խոսքը։
«Մենք պետք է շատ ուժեղ լինենք, որպեսզի Իսրայելը չկարողանա անհեթեթ գործողություններ անել Պաղեստինում։ Ինչպես մտանք Ղարաբաղ, ինչպես մտանք Լիբիա, նույնը կարող ենք նրանց նկատմամբ անել»,- այս մասին Ռիզե քաղաքում «Արդարություն և զարգացում» կուսակցության ժողովում հայտարարել է Թուրքիայի նախագահը։
«Չկա որևէ պատճառ, թե ինչու մենք չենք կարող դա անել։ Մենք պետք է այնքան ուժեղ լինենք, որպեսզի կարողանանք այդ քայլերը ձեռնարկել»,- հեռուստաուղերձում հավելել է Էրդողանը։
29 Հուլիս, 2024 16:27
798
Թուրքիան չի հրաժարվի աջակցել նրանց, ովքեր ապավինում են իրեն և բախվում անարդարության․ Էրդողան
09 Հոկտեմբեր, 2026 16:41
Էրդողանը Պուտինի հետ քննարկել է Սև ծովում անվտանգ նավարկություն ապահովելու ջանքերը
07 Հոկտեմբեր, 2026 16:04
Նյու Յորքում մեկնարկել է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
23 Սեպտեմբեր, 2026 21:00