Հայաստանը կմասնակցի Շանհայի բիզնես-ցուցահանդեսին

Հայաստանը կմասնակցի Չինաստանի Շանհայ քաղաքում նոյեմբերի 5-10-ն անցկացվելիք Չինաստանի 7-րդ միջազգային ներմուծման ցուցահանդեսին (CIIE), որի նպատակն է նպաստել փոքր և միջին բիզնեսի կայուն զարգացմանը։ Այս մասին հայտնում է Հայաստանի էկոնմիկայի նախարարությունը։
Նշվում է, որ մինչ այժմ ցուցահանդեսին մասնակցել են 60 երկրների ավելի քան 800 ընկերություններ։
Ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունը նախատեսված է միասնական տաղավարով, որն ընկերություններին կտրամադրվի անվճար։ Կացության և ճանապարհային ծախսերը հոգում են մասնակիցները։
Ցուցահանդեսի մանրամասներին և մասնակցության պայմաններին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով։
Միջոցառմանը մասնակցել ցանկացողները կարող են մինչև օգոստոսի 9-ը գրանցվել հետևյալ հղումով։
29 Հուլիս, 2024 18:47
718
Ինչպես են Վիշապի տարին ճանապարհել Շանհայում
01 Հունվար, 2025 15:09
Մոսկվայում խուզարկություն է անցկացվել ադրբեջանցուն պատկանող ընկերությունում
25 Հուլիս, 2025 17:30
Ձեր բիզնեսի հաջողությունը սկսվում է T5-ից
23 Հուլիս, 2025 15:06
Պատերազմի մասնակիցների բիզնես նախաձեռնությունները՝ ֆինանսավորումից 6 ամիս անց. տեսանյութ
11 Ապրիլ, 2025 13:02
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը Ֆրանսիայում մասնակցում է «Paris Air Show» ռազմաավիացիոն ցուցահանդեսին
19 Հունիս, 2025 13:33
Հայաստանը կմասնակցի Լայպցիգի գրքի ցուցահանդեսին
18 Մարտ, 2025 13:22
Կոլիզեյի ցուցահանդեսում առկա քարտեզի հետ կապված խնդիրը կարգավորվել է. այժմ Հայաստանն արտացոլված է քարտեզի վրա
17 Փետրվար, 2025 23:42