Հավաքական Արեւմուտքի երկրները մոտ 20 հազար պատժամիջոցներ են սահմանել ռուսական տնտեսության դեմ։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը` ելույթ ունենալով Դաշնության խորհրդում կլոր սեղանի ժամանակ։
«Մոտ 20,000 տարբեր սահմանափակող պատժամիջոցներ արդեն կիրառվել են Ռուսաստանի նկատմամբ, իրականում դրանք չեն կարող կոչվել պատժամիջոցներ, քանի որ պատժամիջոցները օրինական միջոց են, որոնք սահմանվել են Անվտանգության խորհրդի կողմից, իսկ դրանք միակողմանի սահմանափակող միջոցներ են»,- ասել է դիվանագետը։
Պանկինի խոսքով, ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից պատժամիջոցների կիրառման շարունակական գործընթացը նպատակ ունի ապահովելու այն, որ Ռուսաստանը «կթուլանա և անկում ապրի»։ «Այդ հաշվարկն արդարացված չէ, չնայած այն հանգամանքին, որ նման հաշվարկներն ապահովվում են ապատեղեկատվության հզոր արշավով, որն իրականացվում է այսօրվա տարբեր միջոցներով»,- հավելել է փոխնախարարը։