Հունգարիան Ռուսաստանի հետ քննարկել է Ուկրաինայի տարածքով նավթի տարանցումը
Հունգարիայի, Ռուսաստանի և Սլովակիայի ներկայացուցիչները հեռախոսով քննարկել են Ուկրաինայի կողմից Ռուսաստանի Դաշնությունից նավթի տարանցման դադարեցման հարցը, ասել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։
Այս մասին նա գրել է Facebook-ում:
«Մենք շարունակում ենք աշխատել մեր նավթի մատակարարման երկարաժամկետ անվտանգությունը վերականգնելու ուղղությամբ, ուստի այսօր առավոտյան ես կրկին հեռախոսով խորհրդակցեցի իմ ռուս և սլովակ գործընկերներ Սերգեյ Լավրովի և Յուրայ Բլանարի հետ», - ասվում է հայտարարության մեջ:
30 Հուլիս, 2024 10:32
426
Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարը կայցելի Հայաստան
07 Սեպտեմբեր, 2024 16:45
Ռուսաստանի և Հունգարիայի հարաբերությունները կասկածի տակ են դրել ԵՄ ֆինանսների նախարարների հանդիպումը. Politico
29 Օգոստոս, 2024 13:00
Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են արել Հունգարիային զրկել ձայնի իրավունքից
16 Հուլիս, 2024 14:30