Ուկրաինայում ռազմական հակամարտությունը կավարտվի հաջորդ տարի. Կոբախիձե
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կարծում է, որ Ուկրաինայում ռազմական հակամարտությունը կավարտվի հաջորդ տարի, իսկ հետո վրաց-ամերիկյան հարաբերությունների վերականգնում կլինի։
«Ամեն դեպքում, ես կարծում եմ, որ պատերազմը կավարտվի հաջորդ տարի, պատերազմից հետո է, որ ավելի հեշտ կլինի վերականգնել հարաբերությունները ցանկացած վարչակազմի հետ՝ լինի դա դեմոկրատական, թե հանրապետական վարչակազմ... Հիմնական գործոնը ռազմական հակամարտության ավարտն է։ Հենց պատերազմն ավարտվի, այն ժամանակ հարաբերությունները կվերականգնվեն: Սա մեր լավատեսության հիմքն է», - ասել է Կոբախիձեն «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Նրա խոսքով` վրաց-ամերիկյան հարաբերությունների թարմացումը գտնվում է ԱՄՆ-ի ձեռքում, և վրացական կողմը սպասում է փոխադարձ քայլերի։
30 Հուլիս, 2024 13:24
368
Սա լուրջ չէ․ Վրաստանի վարչապետը մեկնաբանել է Արևմուտքի հնարավոր պատժամիջոցները
04 Սեպտեմբեր, 2024 16:15
Վրաստանում ընդդիմությունը ընտրություններից հետո փորձելու է անկարգություններ իրականացնել․ Կոբախիձե
04 Սեպտեմբեր, 2024 11:27
Արտաքին ուժերը զայրացած են, որ Վրաստանը «երկրորդ ճակատ» չի բացում Ռուսաստանի դեմ. Կոբախիձե
26 Հուլիս, 2024 14:47