Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը արտակարգ նիստ է հրավիրել
Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի արտահերթ նիստ է անցկացվում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի մահից հետո, հայտնել է Al Arabiya-ն։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսմայիլ Հանիեն և նրա թիկնապահը սպանվել են Թեհրանում նրա նստավայրի վրա իսրայելական հարձակման հետևանքով՝ Իրանի ընտրված նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը մասնակցելուց անմիջապես հետո։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ՝ Զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) բարձրաստիճան սպաները ներկա են Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի նստավայրում անցկացված հանդիպմանը։
Ըստ արաբական լրատվամիջոցների աղբյուրների՝ Իսմայիլ Հանիեն սպանվել է Թեհրանի իր առանձնատան վրա «ուղիղ հրթիռի հարվածի» հետևանքով։
31 Հուլիս, 2024 09:54
509
Ինչու կործանվեց Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռը. Իրանի ԶՈւ ԳՇ–ն հայտնել է պատճառները
01 Սեպտեմբեր, 2024 21:59
Իրանի նախագահը Պուտինից հրավեր է ստացել մասնակցելու Կազանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
19 Օգոստոս, 2024 14:20
Զբոսաշրջությունը երկու երկրների միջև խաղաղության և բարեկամության սուրհանդակն է. Հայաստանում Իրանի դեսպան.
17 Օգոստոս, 2024 19:47