Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ սպորտի նախարար Ամելի Ուդեա-Կաստերի լուսանկարները, որտեղ նա համբուրում են նախագահ Էմանուել Մակրոնի այտը, մեծ աղմուկ են բարձրացրել Ֆրանսիայում, նշում է բրիտանական The Telegraph թերթը:
Համբույրի պահը ֆիքսել է Agence France-Presse լրատվական գործակալությունը Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ։ Լուսանկարում երևում է, որ Ուդեա-Կաստերը Մակրոնի գլուխը ձեռքերի մեջ է առնում և համբուրում նրա այտը։
Նույնիսկ երկրի վարչապետ Գաբրիել Աթալը, զարմացած նայում է այս տեսարանին, ապա թեքում հայացքը։
Madame Figaro ամսագիրը, որն առաջիններից էր, որ ուշադրություն հրավիրեց լուսանկարին, այն անվանեց «հետաքրքիր համբույր» և նշեց, որ նախարարը «միանշանակ գիտի, թե ինչպես ստիպել մարդկանց խոսել իր մասին»: Ինչպես ֆրանսիական պարբերականներն են նշում, նախարարը հայտնի է իր ազատ վարքով։