Այսօր՝ օգոստոսի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 06։15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոսկեհասկ գյուղում պայթյուն, փլուզում է տեղի ունեցել։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, միջադեպի հետևանքով վնասվել է նաև տան բակում կայանված «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան, իսկ տունն ամբողջությամբ վերածվել է փլատակի։ Միջադեպի պատճառները դեռ պարզվում են։
Աղբյուրի փոխանցմամբ՝ փրկարարները փլատակների տակից դուրս են բերել աղջիկ երեխայի դի։
ՆԳՆ փրկարար ծառայության հաղորդմամբ՝ պայթյուն ու փլուզման հետևանքով Ն. Խ.-ն (ծնված 1993 թ.) և Փ. Խ.-ն (ծնված 1967 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:
Փրկարարները փլատակներից դուրս են բերել Լ. Խ.-ի մարմինը, շտապօգնության աշխատակիցներն արձանագրել են վերջինիս մահը. փրկարարները դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։