2001 թվականի սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած ահաբեկչությունների կազմակերպման մեջ մեղադրվող և 2006 թվականից Գուանտանամոյի ամերիկյան ռազմաբազայում բանտարկված երեք անձինք համաձայնել են ընդունել իրենց մեղքը՝ ցմահ ազատազրկման դիմաց: Չորրորդ մեղադրյալը հրաժարվել է համաձայնությունից և կարող է կանգնել դատարանի առաջ։

«Մահապատժից, որպես հնարավոր պատիժ, հրաժարվելու դեպքում, երեք մեղադրյալները համաձայնել են իրենց մեղավոր ճանաչել, այդ թվում՝ 2 հազար 976 մարդու սպանության համար»,- ասվում է ռազմական հանձնաժողովների գլխավոր դատախազ Արոն Ռուգաի երեկ հրապարակված նամակում:

Խալիդ Շեյխ Մոհամեդը, Վալիդ բեն Աթաշը և Մուստաֆա ալ-Հավսավին, մեղադրվում են Նյու Յորքի Համաշխարհային առևտրի կենտրոնի և Պենտագոնի վրա օդային հարձակումներ կազմակերպելու մեջ։ Այդ ահաբեկչությունը մոտ 3 հազար մարդու կյանք խլեց։

Ըստ մեղադրանքի՝ Խալիդ Շեյխ Մուհամեդը դեռ 1996 թվականին «Ալ-Ղաիդա» ահաբեկչական խմբավորման ղեկավար Ուսամա Բին Լադենին առաջարկել է առևանգված մարդատար ինքնաթիռները որպես հարվածային զենք օգտագործելու գաղափարը։ Ալ-Հավսավին մեղադրվում է ինքնաթիռներն առևանգողների ուսուցումը ֆինանսավորելու և նրանց տեղաշարժերը կազմակերպելու աջակցության համար, իսկ բեն Աթաշը եղել է Բին Լադենի և Մուհամեդի օգնականը և մասնակցել է ահաբեկչական խմբավորման անդամների ուսուցմանն ու վերապատրաստմանը։

Նշվում է, որ Խալիդ Շեյխ Մոհամմեդը առևանգված մարդատար ինքնաթիռները որպես հարվածային զենք օգտագործելու գաղափարն առաջարկել է «Ալ-Քաիդա» ահաբեկչական ցանցի ղեկավար Ուսամա բեն Լադենին դեռ 1996 թվականին։ Ալ-Հավսավին մեղադրվում է առևանգողների ուսուցումը ֆինանսավորելու և նրանց տեղաշարժերը կազմակերպելուն օգնելու մեջ, բեն Աթթաշը եղել է բեն Լադենի և Մուհամեդի օգնականը և մասնակցել է ահաբեկչական խմբավորման անդամների վերապատրաստմանը:

Չորս մեղադրյալներն էլ 2003 թվականից կալանավորված են, նախ գտնվում էին Կենտրոնական հետախուզական վարչության գաղտնի բանտում, ապա տեղափոխվել են Գուանտանամոյի բանտ:

368