Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 1-ի նիստում որոշում կայացրեց, որով առաջարկվում է Հայաստաննի բուհերում ներդնել օտարերկրյա դիմորդների փաստաթղթերի ընդունելության Էլեկտրոնային dev-fs.amis.am համակարգը:
Այն հնարավորություն կընձեռի ներգրավել օտարերկրյա դիմորդներին ՀՀ ուսումնական հաստատություններ, ընդլայնել աշխարհագրությունը, ավելացնել օտարերկրյա ուսանողների թվաքանակը, իսկ նույն համակարգում նախատեսվող ՀՀ ուսումնական հաստատությունների մասին համապարփակ տեղեկությունը օտարերկրացիների համար գրավիչ կդարձնեն ՀՀ ուսումնական հաստատությունները, տեսանելի կդարձնեն նրանց կողմից առաջարկվող ծառայությունները (կրթական աստիճաններ, մասնագիտություններ, ուսուցման եղանակներ և լեզուներ, ուսման վարձավճարներ և այլն): Արդյունքում կբարձրանա Հայաստանի կրթական համակարգի միջազգային գրավչությունն ու հեղինակությունը: