Վրաստանի հետ հարաբերությունները վերականգնելու համար ՌԴ-ն պատրաստ է երկխոսության
Ռուսաստանը պատրաստ է երկխոսության Վրաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու համար։ Ինչպես հաղորդում է «Sputnik Վրաստան»-ը, այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։
«Ցավոք սրտի, դեռ շփումներ չկան, իհարկե, ոչ մեր մեղքով, Վրաստանում ընթանում են բարդ քաղաքական գործընթացներ, շատ բան է վերանայվում։ Եթե Վրաստանի կողմից երկխոսության ցանկություն լինի, մենք հիմա պատրաստ ենք»,- ասել է նա։
Մատվիենկոյի խոսքով, հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունները կորոշեն Վրաստանի ապագա սոցիալ-տնտեսական ուղին:
01 Օգոստոս, 2024 14:14
361
Վրաստանի և Ադրբեջանի նախարարները քննարկել են տարածաշրջանում խաղաղության վերաբերվող հարցերը
10 Սեպտեմբեր, 2024 13:29
Վրաստանում «օտարերկրյա գործակալների» ռեգիստրում գրանցվել է ավելի քան 450 ՀԿ
09 Սեպտեմբեր, 2024 15:09
Վրաստանի իշխանությունները օտարերկրյա գործակալների ֆինանսավորման հիմնադրամ կստեղծեն
09 Սեպտեմբեր, 2024 11:56