Վրաստանի եկամուտը զբոսաշրջությունից առաջին կիսամյակում հասել է ռեկորդային՝ 1,9 միլիարդ դոլարի, հաղորդում է Վրաստանի Զբոսաշրջության ազգային վարչությունը։
Ըստ տվյալների՝ հունվար-հունիս ամիսներին զբոսաշրջությունից ստացված եկամուտը 30,4%-ով (570 մլն դոլար), իսկ նախորդ տարի՝ 5,2%-ով (94 մլն դոլար) գերազանցել է 2019-ի նախահամաճարակային ցուցանիշը։
Նշվում է նաև, որ ԵՄ երկրներից և Մեծ Բրիտանիայից զբոսաշրջիկների եկամուտը հասել է ռեկորդային մակարդակի՝ կազմելով 246 մլն դոլար, ինչը 14%-ով գերազանցում է 2023 թվականի տվյալները։
Առաջին կիսամյակում հանրապետություն է իրականացվել ավելի քան 2 մլն զբոսաշրջային այցելություն, ինչը 10%-ով ավելի է նախորդ տարվա համեմատ։
Առաջին տեղում Թուրքիան է, որտեղից 2024 թվականի երկու եռամսյակում իրականացվել է ավելի քան 623 հազար ուղևորություն, ինչը 7,1 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից։ Երկրորդ տեղում Ռուսաստանն է։ Երրորդ տեղում Հայաստանն է, որտեղից դեպի Վրաստան է իրականացվել ավելի քան 387 հազար զբոսաշրջային ուղևորություն, ինչը 2,4 տոկոսով պակաս է 2023 թվականի տվյալներից։