Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։

 

Իրանը հրաժարվել է մեղմել իր արձագանքը Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի սպանության հարցով և մտադիր է հաշվեհարդար տեսնել Իսրայելի նկատմամբ,- գրում է Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Ըստ այդմ՝ ԱՄՆ-ն խնդրել է իր դաշնակիցներին ազդակ ուղարկել Իրանին՝ իրավիճակը չսրելու համար։ ԱՄՆ-ից ընդգծել են, որ Իրանի նոր նախագահի ջանքերը՝ ուղղված արևմտյան երկրների հետ հարաբերությունների բարելավմանը, ավելի մեծ հաջողություն կունենան, եթե Իրանը զսպվածություն ցուցաբերի: Սակայն Իրանում չեն կիսել այդ կարծիքը և պատրաստվում են պատասխանել Իսրայելին, եթե անգամ իրավիճակի լարումը պատերազմի հանգեցնի։

286