Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրավիրել է արտակարգ կառավարական կոմիտեի (COBRA) նիստ՝ Միացյալ Թագավորությունում անկարգությունների և միգրանտների դեմ բողոքի ցույցերի ֆոնին։ Այս մասին օգոստոսի 5-ին հայտնել է Sky News հեռուստաալիքը։

Նշվում է, որ նախարարներն ու իրավապահ մարմինների ներկայացուցիչները մտադիր են քննարկել բռնությունների աճին արձագանքելու ուղիները, որոնք չեն մարում արդեն վեցերորդ օրն անընդմեջ:

COBRA-ի հանդիպումը պետք է տեղի ունենա Դաունինգ Սթրիթում այն ​​բանից հետո, երբ «ավազակները» փորձեցին գրոհել ապաստան հայցողների հյուրանոցները:

Հուլիսի 29-ին Սաութպորտում ներգաղթյալը դանակով հարձակվել էր մի խումբ մարդկանց վրա՝ սպանելով երեք երեխայի։ Դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցները բերման էին ենթարկել հարձակվողին։ 

329