Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։

Գեղարքունիքի մարզի  ծննդօգնություն իրականացնող բուժհիմնարկներում 2024 թվականի հուլիս ամսվա ընթացքում ծնվել է 111 երեխա՝ 65 տղա, 46 աղջիկ։

Ինչպես տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովից, 53 երեխա ծնվել է Մարտունու ծննդատանը, 24-ը՝ Գավառի, 17-ը՝ Սևանի, 14-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոններում, 3-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ 

373