Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինքԱզգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը պատգամավորական մանդատը վայր է դրել: Այս մասին  Araratnews.am-ին  փոխանցեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի օգնական Մովսես Հարությունյանը:

 Հիշեցնենք, որ մամուլում արդեն  ավելի վաղ գրվել էր, որ  Գուրգեն Արսենյանը  սեպտեմբերին կնշանակվի ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:

Նշենք նաև, որ հուլիսի սկզբին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ Հայաստանը Ռուսաստանում շուտով նոր դեսպան է ունենալու։

 Դեռ 2023-ի հոկտեմբերի վերջին Գուրգեն Արսենյանը նշել էր, որ  Հայաստանում դիտարկում են իր թեկնածությունը Ռուսաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնում, և որ համապատասխան փաստաթղթերն ուղարկվել են Մոսկվա։ 2024 թվականի հունիսի վերջին լուրեր տարածվեցին, որ Մոսկվան հաստատել է Արսենյանի ագրեմանը։

811