Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։

Իրանը սկսել է հրթիռային ստորաբաժանումների մարտավարական տեղակայումը և լայնամասշտաբ զորավարժությունները, այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։

Պաշտոնական Թեհրանն այս քայլին դիմեց ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի և Ֆուադ Շուքրի սպանության համար վրեժ լուծելու նպատակով։

Տեղեկատվության մեջ նշվում է, որ ԱՄՆ վարչակազմը դիտարկում է նաև «Հեզբոլլահի» մասնակցությամբ հնարավոր հարձակմանը հակազդելու միջոցներ։

Ինչ վերաբերում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, ապա նա որոշել է F-22 կործանիչներ և հատուկ ավիացիոն խմբեր ուղարկել տարածաշրջան, եթե իրավիճակը սրվի։

Ամերիկյան հետախուզության տվյալներով՝ ներկայումս գաղտնի ուղիներով որոշվում է Իսրայելի վրա Իրանի հարձակման ամսաթիվը։

497