Արդարադատության նախարարի տեղակալը Դիլիջանում հետևել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակի աշխատանքին
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը Տավուշի մարզում հետևել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակի աշխատանքին:
Ծառայության շարժական գրասենյակն օգոստոսի 7-ին տեղակայվել է Դիլիջան քաղաքապետարանի հարակից տարածքում: Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շահառուները հնարավորություն են ստացել ոլորտի հետ առնչվող իրենց հարցերն ուղղել ծառայության աշխատակիցներին և տեղում ստանալ դրանց պատասխանները:
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակներն արդեն գործարկվել են Սյունիքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում, դրանց շնորհիվ՝ քաղաքների և գյուղերի բնակիչներն այլևս ստիպված չեն լինում ոլորտին առնչվող հարցով ծառայություն դիմելու համար հասնել ՀԿԱԾ մարզային բաժիններ:
07 Օգոստոս, 2024 16:33
282
Բնություն բաց թողնվեց «Դիլիջան» ազգային պարկում բուծված եղջերուների երկրորդ խումբը՝ թվով 10 եղջերու (տեսանյութ)
13 Սեպտեմբեր, 2024 13:45
«Ճանապարհային դեպարտամենտը» հորդորում է խոտով գերբեռնված և ոչ ստանդարտ չափսերով բեռնատարների երթևեկը չիրականացնել Դիլիջանի թունելով
26 Օգոստոս, 2024 12:03
ՃՏՊ Դիլիջանում. կա տուժած
16 Օգոստոս, 2024 19:55