Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երեկ՝ օգոստոսի 7-ին, ավտովթար է տեղի ուենցել Երևանում։ Ժամը 23։50-ի սահմաններում Բաղրամյան պողոտա, Դեմիրճյան և Սիլվա Կապուտիկյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 27-ամյա Քրիստ Մ․-ի վարած «Mercedes E300» և 27-ամյա Խաչիկ Ա․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և տեղում իրականացրել են հերթապահություն։Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արամ Դանիելյանն ու Ազատ Ասատրյանը։Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։Դեպքի վայր են ժամանել նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է «Opel»-ի վարորդը, ով Բաղրամյան պողոտայից փորձել է մտնել ձախ գոտի՝ դեպի Սիլվա Կապուտիկյան փողոց, չի զիճել գլխավոր ճանապարհով երթևեկող «Mercedes»-ին, ստեղծել է վթարային իրավիճակ, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։