Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։

Կառավարությունն այսօրվա հերթական նիստում սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 6 մարզերի 13 համայնքների 20 ծրագրի համար հատկացրեց 1 միլիարդ 428 միլիոն դրամ։

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ միայն այս տարվա ընթացքում սուբվենցիոն  ծրագրերի համար Կառավարությունը հատկացրել է 13 միլիարդ 730 միլիոն դրամ՝ թվարկելով իրականացված աշխատանքներից մանրամասներ։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հետաքրքրվեց՝ արդյոք գնահատական կա, թե մասնավոր հատվածի շինարարական ընկերությունների պոտենցիալը աճել է, թե դանդաղում է ծրագրերի իրականացումը։

Սանոսյանը նշեց, որ նախատեսված ծրագրերի մասին նախապես հայտարարում են, որպեսզի  ընկերությունները պատրաստվեն դրանք կյանքի կորչելու․ «Իհարկե կան ծրագրեր, որոնք որոշակի դանդաղում են, բայց այն ծավալի աշխատանքները, որ հիմա կան՝ եթե զուգահեռ կարողությունները չավելանային՝ անհնար էր իրականացնել»,- ասաց Սանոսյանը, հավելելով, որ եթե 2018 թվականին 3,6 միլիարդ դրամի սուբվենցիոն ծրագիր է իրականացվել, ապա 2023 թվականին՝ 58 միլիարդ և նրա խոսքով՝ այս աճը խոսում է այն մասին, որ Կառավարության ու համայնքների համատեղ աշխատանքի արդյունքում  շինարարական ընկերությունները գրանցել են աճ և մասնագիտական կարողություններ։

Մանրամասները՝ տեսանյութում

 

844