Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վստահ չէ իշխանության խաղաղ փոխանցմանը, եթե հանրապետական ​​թեկնածու Դոնալդ Թրամփը պարտվի նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում։ Այս մասին նա խոսել է օգոստոսի 7-ին CBS News-ին տված բացառիկ հարցազրույցում։

«Եթե Թրամփը պարտվի, ես վստահ չեմ»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք տեղի կունենա իշխանության խաղաղ անցում հունվարին, երբ ԱՄՆ-ում պետք է նորընտիր նախագահը ստանձնի պետության նոր ղեկավարի պաշտոնը:

Բայդենի խոսքով՝ Թրամփը լրջորեն ծրագրում է ամեն գնով պայքարել իշխանության համար նույնիսկ պարտության դեպքում։

«Նա խոսում է լրջորեն՝ ասելով. «Եթե մենք պարտվենք, արյունահեղություն կլինի, ընտրությունները պետք է գողանանք»,- ասել է Բայդենը՝ խոսելով Թրամփի մասին։

 

207