Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդան որոշել է չեղարկել շրջագայությունը Կենտրոնական Ասիայի երկրներ, որի ընթացքում պետք է մասնակցեր Կենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարների Ղազախստանում կայանալիք հանդիպմանը՝ Ճապոնական կղզիների տարածքում հզոր երկրաշարժի սպառնալիքի պատճառով։ Այս մասին լրագրողներին ասել է ինքը՝ Ճապոնիայի կառավարության ղեկավարը։

«Որոշում է կայացվել չեղարկել այցերը Կենտրոնական Ասիայի երկրներ և Մոնղոլիա»,- լրագրողներին ասել է Կիշիդան՝ ընդգծելով, որ առաջիկա շաբաթվա ընթացքում կառավարության բոլոր ջանքերը կուղղվեն իրավիճակի մոնիտորինգին և Նանկայի ճեղքում հնարավոր հզոր երկրաշարժի նախապատրաստմանը։

290