Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։

Հայաստանի ամենամեծ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում շահագործման պահից՝ 2015 թվականից, գործում էր 8-ժամյա ջրամատակարարում։

Այժմ շահագործման է հանձնվել ջրամատակարարման նոր համակարգ՝ նոր ջրագծերով և պոմպային համակարգով, որն ապահովում է 24-ժամյա ջրամատակարարում։

Այս մասին հայտնում է Արդարադատության նախարարությունը՝ նշելով, որ Քրեակատարողական ծառայությունը, լինելով հետևողական ՀՀ քրեակատարողական ոլորտի մեծածավալ բարեփոխումների գործում, շարունակելու է աշխատանքների իրականացումն առաջնահերթ խնդիրների լուծման ուղղությամբ։

253