«Օպել»-ը բախվել է քարերին, ապա երկաթե արգելապատնեշին․ կա 5 տուժած
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Օգոստոսի 10-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 07։20-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Մկրտիչ Վարդանյանը իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի Շաքի գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և երկաթե արգելապատնեշին։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սիսիանի բժշկական կենտրոն։
Վթարի փասոտվ քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում են վիրավորների ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Սիսիանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
10 Օգոստոս, 2024 10:07
472
Մեքենան մի քանի պտույտ շրջվելով, գլխիվայր հայտնվել է դաշտում․ 30-ամյա ուղևորը մահացել է, կա տուժած
15 Սեպտեմբեր, 2024 17:48
Եգիպտոսում զբոսաշրջիկներով ավտոբուս է շրջվել․ կան տասնյակ վիրավորներ
15 Սեպտեմբեր, 2024 14:45
Ճամբարակ-Բերդ ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. կան տուժածներ և զոհ
15 Սեպտեմբեր, 2024 10:04