Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը ենթադրել է, որ Չինաստանն իր միջուկային զինանոցի չափով կգերազանցի Միացյալ Նահանգներին՝ զինանոցի ավելացման արդյունքում: Այս հայտարարությունը նա արել է երկուշաբթի օրը X-ի սեփականատեր Իլոն Մասկի հետ հարցազրույցում։ Զրույցը հեռարձակվել է X կայքում։
«Ռուսաստանը և Միացյալ Նահանգները առաջինն էին, և մենք, համեմատաբար, հավասար էինք, իսկ Չինաստանը շատ հետ էր մնում, բայց նրանք այնքան արագ են զարգանում, որ ես չեմ զարմանա, եթե նրանք շատ շուտով հասնեն մեզ կամ նույնիսկ գերազանցեն մեզ»,-ասել է Թրամփը:
Հունիսին Ստոկհոլմի Խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտը տրամադրել է տվյալներ, ըստ որոնց՝ Չինաստանը 2023 թվականի հունվարից մինչև 2024 թվականի հունվարն ավելացրել է միջուկային մարտագլխիկների իր զինանոցը մինչև 500 միավոր՝ զբաղեցնելով աշխարհում առաջին տեղը դրանց արտադրության արագությամբ։ Ինստիտուտի փորձագետները նշում են, որ 2023-2024 թվականներին Չինաստանը ստեղծել է մոտ 90 միջուկային մարտագլխիկ։