Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
2023 թվականին Եվրոպայում տապից մահացել է 47 690 մարդ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով Բարսելոնայի ISGlobal ինստիտուտի ուսումնասիրությունը։
Այսպիսով, անցած տարին վերջին տասնամյակում երկրորդն է դարձել տապից մահացության թվով։ Այս ցուցանիշն էլ ավելի բարձր էր 2022 թվականին, երբ տապից ավելի քան 60 000 մարդ էր մահացել։
Ըստ գնահատումների՝ Հունաստանում մեկ միլիոն բնակչի հաշվով 393 մարդ է մահացել տապի պատճառով: Նրան հաջորդում են Բուլղարիան՝ 229 մահվան դեպքով, Իտալիան՝ 209-ով և Իսպանիան՝ 175-ով։ Հետազոտողները պարզել են, որ 2023 թվականին՝ դիտարկումների ողջ պատմության ընթացքում ամենաշոգ տարում, Եվրոպայի հարավում արձանագրվել է մայրցամաքում մահացության ամենաբարձր ցուցանիշը: Համեմատության համար նշենք, որ Գերմանիայում նման մահերի թիվը գնահատվում է 76` մեկ միլիոն բնակչի հաշվով։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։