Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։

Միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչները և քաղաքական էմիգրացիայում գործող ադրբեջանցի ակտիվիստները բաց նամակ են հղել ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի քարտուղարությանը՝ կոչ անելով կլիմայական գագաթնաժողովներ չանցկացնել ավտորիտար երկրներում։

Նրանք բողոք են հայտնել ՄԱԿ-ի համաժողովների անցկացման հարցում «ռեպրեսիվ կառավարություններին արտոնություններ տալու» դեմ: Մասնավորապես, ընդգծվում է, որ 2024 թվականի նոյեմբերին Ադրբեջանին COP29-ն ընդունելու արտոնություն տալուց հետո երկրում ուժեղացել է ճնշումը քաղաքացիական հասարակության նկատմամբ՝ այն ամբողջությամբ վերացնելու նպատակով։

«Մի քանի տարվա ընթացքում ադրբեջանցի լրագրողներն ու քաղաքացիական հասարակության կազմակերպությունները բախվել են լուրջ սահմանափակումների, ինչպիսիք են ԶԼՄ-ների գրանցման խիստ պահանջները, օտարերկրյա ֆինանսավորման արգելքը, կարծիքների արտահայտման և միավորումների ազատության սահմանափակումը։ Ռեպրեսիվ միջոցների խստացումը՝ զուգորդված ֆիզիկական և տնտեսական սպառնալիքների հետ, գրեթե անհնար է դարձնում ԶԼՄ-ների և քաղաքացիական հասարակության ինքնուրույն աշխատանքը»,- ասված է դիմումում:

Հեղինակների խոսքով՝ 2024 թվականի հուլիսի դրությամբ Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվը առնվազն 306 է։

693