«Ռեալն» աշխարհի լավագույն ակումբն է․ «Ատալանտայի» գլխավոր մարզիչն՝ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղից առաջ

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինին խոսել է ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղարկության Մադրիդի «Ռեալի» դեմ կայանալիք հանդիպման մասին։
««Ռեալն» աշխարհի լավագույն ակումբն է. նման մրցակցի հետ խաղալը մեծ հպարտություն է մեզ համար»,- իտալացի մասնագետի խոսքերն է մեջբերում Madrid Xtra-ն։
Հիշեցնենք, որ Բերգամոն ներկայացնող ակումբը նախորդ մրցաշրջանում հաղթել էր Եվրոպա լիգայի գավաթը` եզրափակիչում խոշոր 3:0 հաշվով հաղթելով Լևերկուզենի «Բայերին»:
Օգոստոսի 14-ին Վարշավայում կկայանա Եվրոպա լիգայի և Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիրների հանդիպումը։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 23:00-ին:
Աղբյուր ArmSport.am
13 Օգոստոս, 2024 23:15
1084