Բլինքենը դարձյալ մեկնում է Մերձավոր Արևելք
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը դարձյալ կմեկնի Մերձավոր Արևելք։ Սպասվում է, որ նա Իսրայել կժամանի այսօր երեկոյան: Բացի դրանից, նա նախատեսում է այցելել Քաէթար և Եգիպտոս, հայտնում է «Այսօր Իսրայելում» պորտալը։
Նախօրեին Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի հետ և հերթական անգամ կոչ արել անհապաղ դադարեցնել կրակը և համապատասխան համաձայնություն ձեռք բերել:
Պետքարտուղարը կրկնել է, որ Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում Իսրայելի անվտանգության ապահովմանը։
13 Օգոստոս, 2024 23:43
752