Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն օգոստոսի 13-ին Նոր Օռլեանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ առաջին անգամ մեկնաբանել է Ռուսաստանի Կուրսկի մարզում Ուկրաինայի զինված ուժերի առաջխաղացումը։

Նրա խոսքով՝ այդ ճեղքումն «իրական երկընտրանք է ստեղծում Պուտինի համար», իսկ ԱՄՆ-ն «ուղիղ և մշտական կապի մեջ է ուկրաինացիների հետ»:

«Դա այն ամենն է, ինչ ես կարող ասել այս մասին, քանի դեռ իրադարձությունները զարգանում են», - նշել է ԱՄՆ նախագահը:

Նշենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը նույնպես խոսել է Կուրսկի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի հարձակման մասին։

Նա իր թվիթերյան էջումգրել է, որ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբայի հետ քննարկել է ռազմաճակատի վերջին իրադարձություններն ու հակահարձակումը Կուրսկի մերձակայքում։

Բորելը ևս մեկ անգամ հաստատել է, որ ԵՄ-ն լիովին աջակցում է ուկրաինացի ժողովրդի պայքարին։ «Պուտինը չկարողացավ կոտրել Ուկրաինայի դիմադրությունն իր անհիմն ներխուժմանը և այժմ ստիպված է նահանջել ռուսական տարածքում»,-նշել էնա:

717