Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը DAZN-ի հետ զրույցում ասել է, որ ուզում է կարիերան ավարտել միլանյան թիմում։
«Հիանալի կլիներ, եթե կարիերաս ավարտեի «Ինտերում»։ Այնուամենայնիվ, դա կախված է ոչ թե ինձնից, այլ ակումբից և նրանց ապագա պլաններից։
Ես ինձնից կախված ամեն բան կանեմ, որ երկար մնամ ֆուտբոլում և «Ինտերում»։ Քայլ առ քայլ առաջ կգնանք, հետո կտեսնենք։ Վերջում կորոշեմ շարունակել, թե դադարեցնել։
Նախորդ մրցաշրջանի Սկուդետոյի համար ես հիանալի զգացողություններ ունեցա, որովհետև դա Եվրոպայում իմ առաջին լիգայի գավաթն էր։
Հպարտ եմ, որ այս նախագծի և այս ընտանիքի մի մասն եմ։
Նախորդ մրցաշրջանում շատ հաջողություններ ունեցանք, այս մեկում կանգ չենք առնելու։ Ուզում ենք ավելի շատ տիտղոսներ նվաճել մեզ ու մեր երկրպագուներին երջանկացնելու համար»,- ասել է հայ ֆուտբոլիստը։
Աղբյուր ArmSport.am