Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանի Իսլամական Հանրապետության զբոսաշրջային և ավտոմոբիլային ակումբի և ՀՀ ավտոմոբիլային ֆեդերացիայի միջև ստորագրվեց համագործակցության մասին պայմանագիր: Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը:

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին, հիշատակելով Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի հանդիպումը, միջոցառման ընթացքում ընդգծել է Հայաստանի հետ հարաբերությունների համակողմանի զարգացմանն ուղղված քաղաքական վճռականությունը։

Անդրադառնալով երկու երկրների մշակութային հարաբերությունների կարևորությանը՝ Մեհդի Սոբհանին զբոսաշրջությունն անվանել է այդ հարաբերությունների կարևորագույն մասը և ասել. «Այս ոլորտը կարող է մեծ ներդրում ունենալ երկու երկրների տնտեսական առաջընթացի և մարդկային կապերի մեջ»։
Նա նաև հավելել է. «Զբոսաշրջության ընդլայնումը երկրների անվտանգության արտացոլումն է, և զբոսաշրջիկները երկու երկրների խաղաղության, բարեկամության, անվտանգության և հանգստության սուրհանդակներն են»։

Դեսպանը բարձր է գնահատել Իրանի Իսլամական Հանրապետության զբոսաշրջության և ավտոմոբիլային ֆեդերացիայի և Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի ջանքերը՝ ուղղված հայ վարորդների անձնական մեքենայով Իրան ճամփորդելու դյուրացմանը և նշել. «Այս քայլն մեծացնում է ճամփորդության հաճույքը ուղևորների համար»։

Վերջում Մեհդի Սոբհանին, անդրադառնալով Իրանի զբոսաշրջության և ավտոմոբիլային ֆեդերացիայի պատմությանն ու միջազգային կազմակերպություններին անդամակցությանը, հայկական կողմին կոչ է արել օգտվել այս մեծ կարողություններից։

601