Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Երուսաղեմում բանակցություններ է վարում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Դմիտրի Գենդելմանը, ով Իսրայելի կաբինետի ղեկավարի գրասենյակի խորհրդականն է։
«Այո, հանդիպումը սկսվել է»,- ասել է նա։
Դրանից հետո «կկայանա ընդլայնված կազմով հանդիպում» Իսրայելում ԱՄՆ դեսպանի, ռազմավարական պլանավորման նախարար Ռոն Դերմերի, վարչապետի աշխատակազմի ղեկավարի և ռազմական քարտուղարի, ինչպես նաև Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալի մասնակցությամբ, հավելել են գերատեսչությունից.
Բլինքենը Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի հետ հանդիպմանը Գազայի հատվածի շուրջ բանակցությունների ընթացիկ փուլն անվանել է «վերջին հնարավորություն»՝ ապահովելու պատանդների վերադարձը և անկլավում հրադադարի հաստատումը:
Օգոստոսի 15-ին Դոհայում սկսվել է խորհրդակցությունների նոր փուլը՝ ուղղված Գազայի հատվածում հրադադարի հաստատմանը և ՀԱՄԱՍ-ի պատանդներին ազատ արձակելուն։ Խորհրդակցություններից հետո Եգիպտոսի, Կաթարի և Միացյալ Նահանգների համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ բանակցություններն անցել են «դրական մթնոլորտում»։
Կողմերը պայմանավորվել են մինչև այս շաբաթվա վերջ հաջորդ հանդիպումը անցկացնել Կահիրեում։