Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը Չիկագոյում Դեմոկրատների ազգային համագումարում իր ելույթի ժամանակ ԱՄՆ նախկին նախագահ և նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին հրապարակայնորեն «անհաջողակ» է անվանել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Երբ նա ելույթ է ունենում և խոսում Ամերիկայի խնդիրների մասին, նա ասում է, որ մենք անկում ենք ապրում, պարտվում ենք։ Այդ նա՛ է անհաջողակը, և նա չարաչար սխալվում է։ Ձեզնից շատերը հաջողակ մարդիկ են, ովքեր ճանապարհորդում են աշխարհով մեկ։ Դուք գիտե՞ք գեթ մի երկիր, որը չի համարում, որ մենք առաջատար գերտերություն ենք» - հայտարարել է Բայդենը։
Իր ելույթում նա նաև մեղադրել է Թրամփին կեղծիքի համար՝ ընդգծելով, որ նա ստում էր երկրի հարավային սահմանին միգրանտների հետ կապված իրավիճակի, հանցավորության հետ կապված իրավիճակի, ինչպես նաև մի շարք այլ թեմաների վերաբերյալ։