Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Բելառուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Սվետլանա Տիխանովսկայան X-ի իր էջում անդրադարձել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ հայ ժողովրդի վերաբերյալ հայտարարություններին՝ դատապարտելով դրանք:

«Մենք կտրականապես դատապարտում ենք Լուկաշենկոյի կողմից Հայաստանի և հայ ժողովրդի հասցեին հնչած վրդովեցուցիչ վիրավորանքները: Բռնապետը դավաճանել է և՛ բելառուսներին, և՛ հայերին՝ հանդես գալով Կրեմլի անունից։ Բելառուսները կանգնած են Հայաստանի բարեկամ ժողովրդի կողքին և մենք ձգտում ենք ամրապնդել մեր կապերը»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ Լուշակենկոն ռուսական պետական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում նշել էր.

«Ու՞մ են պետք հայերը՝ բացի մեզանից, ոչ մեկին, ի՞նչ Ֆրանսիա, ի՞նչ Մակրոն, վաղը Մակրոնը չի լինի, ու բոլորը կմոռանան Հայաստանի մասին»։

872