Ավարտվել են Վերին Պտղնի-Մասիսի տրանսպորտային հանգույց ճանապարհի 8․2 կմ երկարությամբ հատվածի շինաշխատանքները
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ավարտվել են Վերին Պտղնի-Մասիսի տրանսպորտային հանգույց (Երևանի շրջանց) ավտոճանապարհի կմ0+000-կմ8+200 հատվածի շինարարական աշխատանքները։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
8.2կմ երկարությամբ ճանապարհը հիմնանորոգվել է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Շինարարությունը մեկնարկել էր նախորդ տարի։
Շինաշխատանքները կատարել է «ԱԱԲ Պրոեկտ» ՍՊԸ-ն, տեխնիկական հսկողութունը՝ «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ն։
Մանրամասները՝ տեսանյութում։
26 Օգոստոս, 2024 10:06
183