Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայկականությունը ևս մեկ համաշխարհային ոսկերչության հայտնիներից մեկի՝ YEPREM-ի զարդերի հիմքում է։ Եփրեմ Չաթարդեմյանի ստեղծած YEPREM Jewellery House-ը միշտ փնտրելով կատարելություն և ճշգրտություն՝ գերազանցել է զարդեր պատրաստելու արվեստը՝ յուրաքանչյուր ոգեշնչում վերածելով յուրահատուկ գլուխգործոցի: 

Պատմություն

Եփրեմ Չաքարդեմյան, ծագումով հայ է, ով ապրում է Լիբանանում։ 1964-ին Եփրեմ Չաքարտեմյանը ոգեշնչվել է իր մոր կողմից նվիրած ոսկե ապարանջանով, որն էլ ճանապարհ է հարթել ոսկերչության ոլորտում ընտանեկան կայսրության ստեղծմանը: 15 տարեկանում Եփրեմը սկսեց իր մանրակրկիտ աշխատանքները՝ ստեղծելով գեղարվեստական ​​նմուշներ, որոնք հեղափոխություն առաջացրեցին ոսկերչության ոլորտում:  Բեյրութում տեղակայված ոսկերչական իր փոքրիկ խանութն առաջին հերթին նպատակ ուներ բարելավել ընտանիքի տնտեսական ծանր վիճակը: 

Մեծ ճանաչում սկսվեց այն բանից հետո, երբ նրա դուստրը ՝ Վիրնա Չաքարդեմյանը միավորվեց իր երկու եղբայրներին՝ հեղափոխություն կատարելով ընտանեկան բիզնեսում: Իրենց հոր փորձի և նոր սերնդի կողմից բերված ժամանակակից աշխարհայացքի շնորհիվ նրանք սկսեցին ոսկերչական իրերը դիտել բոլորովին նոր տեսանկյունից։ 

Եփրեմը «կուտյուրյե» է ոսկերչական աշխարհում, որից սկսվեց այն, ինչը հետագայում դարձավ ոչ միայն հաջողության պատմություն, այլև ընտանեկան գործ: Նկարիչ, ով իսկապես հասկանում է գեղեցկության ուժից, Եփրեմը միաձուլում է զարդերի բարդությունն ու կրելու հարմարավետությունը լավագույն թանկարժեք քարերով՝ գրավելով բոլորի ուշադրությունը:

Ժառանգների կատարած հեղափոխությունը

Ոգեշնչված իրենց հոր ստեղծագործություններից և հավերժական պատմություններից, ստանալով իրենց մոր անսահման աջակցությունը և առաջնորդվելով իրենց ընտանեկան ջիղի անսահման կրքով, YEPREM -ի երկրորդ սերունդը շարունակում է իր հիմնադրի հիմնական գաղափարը ՝ ստեղծել շքեղ ադամանդե զարդեր ՝ ընդլայնելով YEPREM կայսրությունը ժամանակակից ոսկերչության համաշխարհային ասպարեզում: YEPREM-ը նաև շարունակում է իր առաջին սերնդի արտադրանքը, որը ստեղծվել է 1980-ականների սկզբին։

Երկրորդ սերունդը զարդերի հանդեպ կիրքը ժառանգելուց հետո  միանում է կառավարմանը ՝ իրենց հորը հետ ոսկերչական արդյունաբերությունը հեղափոխելու համար: 

Ջոն Չակարդեմյանը գործադիր տնօրենն է, Լաութֆիկ Չակարդեմյանը իրականացնում է զարդերի դիզայնը, իսկ դուստրը՝ Վիրնան, ստեղծագործական տնօրենն է:

ARARAD

Ունենալով մեծ ճանաչում ամբողջ աշխարհում՝ Չակարդեմյանները չեն մոռաում իրենց հայկական գեները։ ARARAD-ի հավաքածուն իր մեջ ներառում է հիասքանչ Արարատ լեռան հսկայական էներգիան և ոգեշնչումը: Այն ամփոփում և հարգում է YEPREM-ի հիմքում ընկած փիլիսոփայությունը և ներկայացնում հայկական ժառանգությունը:

Մրցանակներ և հայտնիների ընտրությունը

Նա իր վաճառքի կետերը ունի ամբողջ աշխարհում՝ Ամերիկայից Եվրոպա և Ասիայից Մերձավոր Արևելք։ Իր գործունեության այս տարիներին այն YEPREM-ը ստացել է բազմաթիվ մրցանակներ։ 2013 թվականին նա Հայկական ոսկերիչների ասոցիացիայից (AJA) ստացել է  տարվա դիզայներական տաղանդ մրցանակը 2013թ․-ին Basel world-ում։ 

Couture Design Awards-ը, որն ամեն տարի անցկացվում է Լաս Վեգասում, սշնորհվում է բարձրակարգ հայտնի բրենդներին, սկսնակ դիզայներներին, ինչպես նաև աշխարհի լավագույն մանրածախ վաճառողներին և լրատվամիջոցներին:

«Ժողովրդի ընտրություն» մրցանակը 2015 թվականին շնորհվել է YEPREM-ին։ Եփրեմ Չաքարդեմյանը Forbes 2018 մրցանակաբաշխության ժամանակ արժանացել Է Forbes-ի Մերձավոր Արևելքի «Երկրի լավագույն առաջնորդներ և նորարարներ" անվանակարգում:

YEPREM-ը արժանացել է նաև «Տարվա ոսկերչական ապրանքանիշ» մրցանակին 2023 թվականին Դուբայի ոսկերչական նորաձևության շաբաթվա ընթացքում։

YEPREM-ի զարդերը կրել են այնպիսի հայտիներ ինչպիսինք են Ռիհաննան, Ջենիֆեր Լոպեսը, Բեյոնսեն, Նիկի Մինաժը, Մայլի Սայրուսը։

Նրա զերդերով է ներկայանում Emily In Paris մեծ հայտնիություն ունեցող սերիալի գլխավոր հերոսուհի Լիլի Քոլինզը։

Համաշխարհային գրեթե բոլոր ոսկերչական նորաձևության միջոցառումներին և ցուցադրություններին YEPREM-ը ներկայացված է։ Արտադրանքը ստեղծագործության և կատարելագործման միաձուլում է, որի նպատակն է հարստացնել ազդեցիկ կանանց անհատական ​​արտահայտությունն ամբողջ աշխարհում:

 

 

 

 

 

1514