Շոլցը կրկին հայտարարել է կանցլերի պաշտոնում վերընտրվելու մտադրության մասին
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կրկին ցանկություն է հայտնել պահպանել կառավարության ղեկավարի պաշտոնը։
«Ես սիրում եմ կանցլեր լինել: Իմ նպատակն է, որ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հնարավորինս ուժեղ դառնա և ղեկավարի հաջորդ կառավարությունը»,- ասել է Շոլցը Der Spiegel ամսագրին:
Նախկինում նա բազմիցս հայտարարել էր իր կանցլերական հավակնությունների մասին։ Բունդեսթագի ընտրությունները տեղի կունենան 2025 թվականի սեպտեմբերի 28-ին։ Դրանց արդյունքներով կձևավորվի նոր կառավարություն և կընտրվի նոր կանցլեր։
30 Օգոստոս, 2024 17:17
418