Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մամուլում տարածված լուրը, թե վարչապետի աշխատակազմն ավելի քան 106 միլիոն դրամի ծառայությունների մատուցման պայմանագիր է կնքել գործունեությունը դադարեցրած ընկերության հետ, չի համապատասխանում իրականությանը։
Այս մասին հայտնեցին վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Ավելի վաղ Lurer․com կայքը, հրապարակելով տվյալներ Պետական ռեգիստրից, գրել էր, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը ծառայությունների մատուցման վերաբերյալ 106 միլիոն 800 հազար դրամի պայմանագիր է ստորագրել «ԱՌՏԱ» ՍՊԸ-ի հետ, որի գործունեությունը դադարեցված է։
Վարչապետի աշխատակազմից պարզաբանեցին, որ Պետական ռեգիստրում կա երկու գրանցված ընկերություն՝ «ԱՌՏԱ» ՍՊԸ անունով։ Վարչապետի աշխատակազմը պայմանագիր է կնքել այն ընկերության հետ, որը գործող ընկերություն է։
Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից ներկայացրեցին նաև տվյալներ, որոնք հավաստում են, որ Պետական ռեգիստրում գրանցված է «ԱՌՏԱ» ՍՊԸ անունով ընկերություն, որի գործող ընկերություն է։