Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր կհանդիպի Ֆրանսիայի նախկին նախագահներ Նիկոլյա Սարկոզիի և Ֆրանսուա Օլանդի, ինչպես նաև նախկին վարչապետ Բեռնար Կազնյովի հետ. գրում է Le Monde-ն։
Բանակցությունները կկայանան Ելիսեյան պալատում։
Պարբերականը նշում է, որ Մակրոնը խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո բախվել է աննախադեպ քաղաքական ճգնաժամի և փակուղուց դուրս գալու համար որոշել է բանակցություններ վարել առանցքային քաղաքական գործիչների հետ։
Նախօրեին ֆրանսիական լրատվամիջոցները գրել էին, որ Մակրոնը կընդունի նաև նախկին վարչապետ, ՆԳ նախկին նախարար Բեռնար Կազնյովին, ում անունը վերջին շրջանում շոշափվում է որպես վարչապետի պոտենցիալ թեկնածու։
Նշենք, որ «Անհնազանդ Ֆրանսիա» կուսակցությունն Էմանուել Մակրոնին իմփիչմենթ հայտարարելու բանաձև է պատրաստել։