Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Գործարկվել է ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության պաշտոնական նոր կայքը՝ rescue.mia.gov.am-ը: Այն Հայաստանում առաջին պետական կայքն է, որի տեղեկատվությունը գտնվում է ամպային տիրույթում: 

 

Կայքի ստեղծման հիմքում հաշվետվողականության և թափանցիկության ապահովումն ու հանրության հետ արդյունավետ հետադարձ կապի ստեղծումն է։ Ժամանակակից մոտեցումներով եռալեզու կայքը համապատասխանում է ՀՀ հանրային ծառայությունների թվայնացման սկզբունքներին, արագագործ է և ծավալուն՝ ընդլայնման հնարավորությամբ:

 

Փրկարար ծառայության կայքի ստեղծման հիմքում տեղեկատվության հասանելիության սկզբունքն է. տեղեկատվության խմբավորումն իրականացվել է ըստ առաջնահերթությունների: Արդյունքում կայքը դարձել է պարզ ու մատչելի, պահպանվել է ժամանակակից աշխարհում ընդունված երեք քլիքի սկզբունքը, ինչը ենթադրում է, որ այցելուն մուտք գործելով՝ անհրաժեշտ տեղեկատվությունը կարող է գտնել առավելագույնը երեք քլիքի օգնությամբ:

 

Կարևոր նորամուծություն է ԵՄ ստանդարտներին համապատասխան ալգորիթմի ներդրումը, որի շնորհիվ կայքը հասանելի է նաև հաշմանդամություն ունեցող անձանց։

 

Տեխնիկական լուծումների շնորհիվ կայքը հնարավոր է հասանելի դարձնել որոնման տարբեր համակարգերով, տարբեր երկրներից, ինչպես նաև հնարավորինս հարմարեցված է տարբեր սարքավորումների էկրանների չափերին։

 

rescue.mia.gov.am -ն իր պարզությամբ և արագությամբ համահունչ է Փրկարար ծառայության օպերատիվ գործառույթներին։

202