Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Կրթության խթանումը կօգնի երիտասարդը դառնա մասնագետ և մնա գյուղում ու բարձր վճարվող աշխատանք ունենա բուսաբուծության, անասնապահության, անասնաբուժության, սննդի վերամշակման և այլ ոլորտներում։ Այս մասին Կառավարության նիստում ասաց վարչապետ Փաշինյանը՝ անդրադառնալով ագրարային ոլորտի մասնագիտություններով կրթաթոշակ տրամադրելու որոշման նախագծին։
Նախագծում նշվում է, որ ընդհանուր առմամբ անհրաժեշտ կլինի 184,8 մլն ՀՀ դրամ (2024/2025 ուսումնական տարում բուհ ընդունված 220 ուսանողի համար, որոնցից 59-ը բակալավրի և 161-ը մագիստրոսի կրթական ծրագրով):
Պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող ագրարային ոլորտի մասնագիտություններով (կրթական ծրագրերով) սովորողների կրթաթոշակների տրամադրման համար 2024 թվականի 4 ամսվա համար կպահանջվի 61,600,000 ՀՀ դրամ։