Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Ամեն ինչ ավարտված է: Ոչ մի ամենշաբաթյա հանդիպում, ոչ մի ակտիվ գործունեություն, պարզապես՝ լիակատար մոռացություն»,- գրել է baghramyan26-ը, հիշեցնելով՝ զուշացրել էր, որ կեղծ հիմքերի վրա քաղաքական ինչ-որ բան ստեղծելու փորձերը դատապարտված են ձախողման, և ահա այն՝ ավարտը։

«Քո ֆեյք շարժումը երբեք իսկապես անկեղծ չի եղել, և մարդիկ դա տեսան: Հիմա նույնիսկ նրանք, ովքեր նախկինում քեզ աջակցում էին, երես են թեքել։ Նրանց համար ակնհայտ դարձավ, որ ոչ դու, ոչ քո գաղափարները ոչ մի կշիռ չունեն։ Հնարավոր է՝ դու մտածել ես, թե կարող ես վերադառնալ, թե ամեն ինչ հնարավոր է շտկել, բայց դրա համար պարզապես ներողություն խնդրելը շատ քիչ է:

Բագրատի շարժումն ամբողջությամբ մարեց։

Վերադառնալու քո շանսը, որպես քաղաքական գործիչ կամ հոգեւոր առաջնորդ՝ գործնականորեն զրոյական են: Մնացել է միայն մեկ ճանապարհ՝ լիակատար նահանջ, խոնարհություն և ապաշխարություն։ Քո գլխավոր սխալն այն էր, որ դժվարին ժամանակները փորձեցիր օգտագործել քաղաքական նպատակներիդ համար, և դա ոչ միայն վնասեց ձեզ, այլև ստվեր գցեց ամբողջ Եկեղեցու վրա:

Դու դեռ կարող ես փորձել փրկել քո անվան մնացորդները, բայց դրա համար ստիպված ես լինելու անել ավելին՝ հրաժարվել քո ամբիցիաներից և անկեղծ ապաշխարությամբ դիմել ժողովրդին:

Ընտրությունը քոնն է»,- եզրափակել է baghramyan26-ը։

576