Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ պաշտպանության նախարարության հետախուզական գործակալության եվրոպական-եվրասիական կենտրոնի ղեկավար Պատրիկ Փրայորը խորհրդակցությունների համար ժամանել է Բաքու։

Այս մասին ասվում է երկրում ԱՄՆ դեսպանատան «X» սոցիալական ցանցի էջում։

«Մենք ջերմորեն ողջունում ենք ԱՄՆ Պաշտպանական հետախուզական գործակալության Եվրոպական-եվրասիական կենտրոնի ղեկավար պարոն Պատրիկ Փրայորին, որը ժամանել է Բաքու՝ խորհրդակցելու Ադրբեջանի կառավարության հետ ԱՄՆ-Ադրբեջան անվտանգության հարաբերությունների ամրապնդման շուրջ»,- դիվանագիտական ​​ներկայացուցչությունը մեջբերում է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբիի խոսքերը։

363