Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը սեպտեմբերի 8-ին, ժամը 01։15-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Սիլիկյան խճուղում գտնվող բնակելի թաղամասի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երկու մարտական հաշվարկ:
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կոտրելով կամրջի արգելապատնեշը՝ հայտնվել կամրջի տակ գտնվող ավտոճանապարհին։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը (Վ․ Մ․, ծնված 1990 թ․) տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոն, որտեղ մահացել է։
Նշվում է, որ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և իրականացրել հերթապահություն՝ մինչ ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների մոտենալը։