Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կիևում սեպտեմբերի 8-ին պայթյուն է որոտացել ավտոտրանսպորտային ձեռնարկության տարածքում։ Արդեն հայտնի է երկու զոհի մասին, փլատակների տակ կարող են մարդիկ լինել, հայտնում է ՌԲԿ-Ուկրաինան՝ վկայակոչելով տեղական իշխանություններին։

«Մայրաքաղաքի Գոլոսեևի շրջանում՝ ԱՏՁ-ի տարածքում, անհայտ ծագման պայթյուն է տեղի ունեցել»,- ասել է քաղաքապետ Կլիչկոն։

Ըստ քաղաքապետի, երկհարկանի շենքը մասնակի ավերվել է, սակայն հրդեհ չի եղել։

«Փլատակների տակ կարող են մարդիկ լինել։ Արտակարգ ծառայություններն արդեն տեղում աշխատում են»,- հավելել է Կլիչկոն։

325