ՊՍԺ-ն նոր պայմանագիր կառաջարկի Լուիս Էնրիկեին
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի ղեկավարությունը նոր պայմանագիր կառաջարկի թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեին, հաղորդում է x.com/fabrizioromano-ն։ 54-ամյա իսպանացի մասնագետի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։
Լուիս Էնրիկեն փարիզյան ակումբի ընթացիկ նախագծի առանցքային դերակատարն է եւ ընդգրկված է տրանսֆերային քաղաքականությունում։ Այժմ ՊՍԺ-ն հավասարազոր փոխարինող է փնտրում Մադրիդի «Ռեալ» տեղափոխված 25-ամյա ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեին։
Լուիս Էնրիկեն 2023թ․ ամռանն է գլխավորել ՊՍԺ-ն, որը նրա օրոք դարձել է Ֆրանսիայի չեմպիոն, գավաթակիր եւ սուպերգավաթակիր։
08 Սեպտեմբեր, 2024 19:55
545