Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վրաստանի իշխանությունները կստեղծեն հիմնադրամ՝ ֆինանսավորելու այն ոչ կառավարական կազմակերպությունները, որոնք գրանցված են օտարերկրյա գործակալների ռեեստրում, լրագրողներին ասել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Կոնկրետ դոնորները սպառնում են դադարեցնել բազմաթիվ հասարակական կազմակերպությունների ֆինանսավորումը, եթե գրանցեն ռեգիստրում: Այս ֆոնին մենք որոշել ենք դրամաշնորհային ծրագիր ստեղծել վրացական հասարակական կազմակերպությունների համար, որը ֆինանսավորվելու է պետական ​​բյուջեից»,- ասել է Կոբախիձեն: 

Նրա խոսքով, առաջիկա երկու ամիսներին կպատրաստվեն դրամաշնորհային ֆոնդի անխափան գործունեության համար անհրաժեշտ ինստիտուցիոնալ և ֆինանսական հիմքերը, իսկ առաջին դրամաշնորհային ծրագրերը կսկսեն ֆինանսավորվել 2025 թվականի հունվարից։

205