Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 4-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 19։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժին են զանգահարել «Մուրացան» բժշկական կենտրոնից և հայտնել, որ շտապօգնության խումբը Այգեգործական փողոցի տներից մեկից իրենց մոտ է տեղափոխել երեխայի դի։

Հիվանդանոց է մեկնել ոստիկանության խումբը, քննիչներ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը 25-օրական աղջնակ է։

Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Այլ մանրամասներ հայտնի չեն:

157