Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Խաղաղության պայմանագրի այն տեքստը, որ այս պահին մենք առաջարկել ենք՝ դա ամբողջապես համաձայնեցված տեքստ է, այսինքն՝ դրանք կամ հոդվածներ են, որոնք նախկինում ամբողջապես են համաձայնեցվել, կամ հոդվածների այն մասերը, որոնք արդեն հաջողվել էր համաձայնեցնել. ասուլիսում հայտարարեց Արարատ Միրզոյանը։

Նա նշեց՝ ստացվում է տեխնիկապես և փաստացի ամբողջ տեքստը ծայրից ծայր համաձայնեցված է․ «Այլ բան է, որ ադրբեջանական կողմը երբեմն այլ նախապայմաններ և խնդիրներ է փորձում ներառել ընդհանուր բանակցային գործընթացում․ մեր մոտեցումը այն է, որ մենք օր առաջ  կարող ենք արդեն համաձայնեցված տեքստը ստորագրել»։

Միրզոյանն ընդգծեց՝ այստեղ մենք մեր հասարակությունից իսկապես գաղտնիք չունենք և տհաճ անակնկալներ էլ չունենք։

477